Լրահոս

17.03.2011 18:00


Քիչ առաջ Արթիկ ՔԿՀ-ից ազատ է արձակվել Հարություն Ուռուտյանը

Քիչ առաջ Արթիկ ՔԿՀ-ից ազատ է արձակվել Հարություն Ուռուտյանը

Մատենադարանին հարող տարածքում ընթացող հանրհավաքի ժամանակ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարել է, որ քիչ առաջ Արթիկ ՔԿՀ-ից պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանը: Նա ՀՀՇ վարչության անդամ է, Մարալիկում Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի ղեկավարը։ Կալանավորվել էր 2008թ. փետրվարի 18-ին, դատապարտվել 6 տարվա ազատազրկման:

–Հանգստացե՛ք, ժովուրդ, հանգստացե՛ք։ Մենք, ի տարբերություն նրանց, գործում ենք խելքով, ոչ թե էմոցիաներով։ Համբերե՛ք, միայն վստահեք,–ավելացրել է Ա. Մանուկյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը