Ե. Մանարյան. «Մեր նպատակն է բոլորով դուրս գալ փողոց և այնքան մնալ, մինչև բոլորը հրաժարական տան»
Մատենադարանին հարակից տարածքում ընթացող ՀԱԿ հանրահավաքին ներկա է եղել նաև դերասան ԵրվանդՄանարյանը։ Ելույթ ունենալով՝ նա ասել է, թե իրենք հավաքվել են այստեղ, որպեսզի տեր լինեն երկրին։
–Մենք այստեղ ենք, որպեսզի ստեղծենք մեր ժողովրդի պատմությունը։ Մենք ապրում ենք մի երկրում, ուր հանցագործն ու ոստիկանապետը հնարավորություն ունեն փախչելու երկրից, իսկ բռնցքամարտիկը չգիտես, թե ինչ պատճառով հայտնվել է բանտում։ Մենք եկել ենք այստեղ, որպեսզի փոխենք այս վարչակարգը։ Այս երկիրը մերն է, և մենք ենք այս երկրի տերը, և չենք թողնի, որ այս անօրինությունները շարունակվեն։ Կարևորն այն է, որ ժողվուրդը թոթափել է այն անտարբերությունը, որ կար։ Եվ մեր նպատակն այն է, որ բոլորս դուրս գանք փողոց և այնքան ժամանակ մնանք, մինչև բոլորը հրաժարական տան,–ասել է նա։
Երվանդ Մանրայանը նշել է, թե իրենց համար ընդունելի ենայնբոլորմիջոցները, որոնքուղղվածենհանցագործվարչակարգիտապալմանը։
–Մեզ համար ընդունելի է նաև Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը,–ասել է նա։
Ե. Մանարյան. «Մեր նպատակն է բոլորով դուրս գալ փողոց և այնքան մնալ, մինչև բոլորը հրաժարական տան»
Մատենադարանին հարակից տարածքում ընթացող ՀԱԿ հանրահավաքին ներկա է եղել նաև դերասան Երվանդ Մանարյանը։ Ելույթ ունենալով՝ նա ասել է, թե իրենք հավաքվել են այստեղ, որպեսզի տեր լինեն երկրին։
–Մենք այստեղ ենք, որպեսզի ստեղծենք մեր ժողովրդի պատմությունը։ Մենք ապրում ենք մի երկրում, ուր հանցագործն ու ոստիկանապետը հնարավորություն ունեն փախչելու երկրից, իսկ բռնցքամարտիկը չգիտես, թե ինչ պատճառով հայտնվել է բանտում։ Մենք եկել ենք այստեղ, որպեսզի փոխենք այս վարչակարգը։ Այս երկիրը մերն է, և մենք ենք այս երկրի տերը, և չենք թողնի, որ այս անօրինությունները շարունակվեն։ Կարևորն այն է, որ ժողվուրդը թոթափել է այն անտարբերությունը, որ կար։ Եվ մեր նպատակն այն է, որ բոլորս դուրս գանք փողոց և այնքան ժամանակ մնանք, մինչև բոլորը հրաժարական տան,–ասել է նա։
Երվանդ Մանրայանը նշել է, թե իրենց համար ընդունելի են այն բոլոր միջոցները, որոնք ուղղված են հանցագործ վարչակարգի տապալմանը։

7or.am