Արամ Մանուկյան. «Ճիշտ ժամին, ճիշտ տեղում, ճիշտ ձևով և վստահ»
Բացելով ՀԱԿ հանհավաքը՝ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը ողջունել է առաջին անգամ հանրահավաքին մասնակցող մարդկանց ՝ տաքսու վարորդներ, առևտրականներ և այլն։ Նա նաև առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել Ճապոնիայի աղետի և Լիբիայում Քադաֆիի կողմից իրականացված սպանդի զհերի հիշատակը։
Ա. Մանուկյանն ավելացրել է նաև, թե հանրահավաքի մասնակիցները եկել են ասելու՝ մենք չենք հանդուրժի ժողովրդի կամքով չշարժվող իշխանություններին։
Նա հայտարարել է նաև, թե երեկվանից փակ են մարզերից մայրաքաղաք եկող ճանապարհները, սակայն այդպիսով իշխանությունն իրեն դնում է ծիծաղելի վիճակի մեջ։
–Ցանկացած կապիկություն արեցին, որ մարդիկ չգան,–ասել է նա՝ ընդգծելով, թե այդուհանդերձ՝ հանրահավաքի մասնակիցների շարքը ձգվում է մինչև Նաիրի կինոթատրոն։–Մի երկու թիզ մնաց, մինչև հասնենք Նաիրի։ Սա՛ է ճանապարհը։ Քիչ մնաց, որ հասնենք նրան, որ գրենք իշխանությունների հրաժարականը։ Այս շարժումն այլևս քաղաքական չէ, այլ քաղաքացիական է։ Չենք ուշանա, մի անհանգստացեք։ Ճիշտ ժամին, ճիշտ տեղում, ճիշտ ձևով և վստահ։

7or.am