Կորոնավիրուսի հետևանքով Ստամբուլում մահացել է հայ համայնքի ևս մի անդամ. մահացած ստամբուլահայերի թիվը հասել է 5-ի. «Արևելք»
Կորոնավիրուսի հետևանքով Ստամբուլում մահացել է հայ համայնքի երիտասարդ անդամ Հակոբ Պալթայանը: Այս մասին տեղեկացնում է arevelk.am կայքը` հղում տալով Ստամբուլում իր աղբյուրին:
Աղբյուրը տեղեկացրել է, որ Պալթայանն այլ հիվանդություններ էլ է ունեցել և վերջին օրերին ջերմել սկսելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Երկու զավակների հայր Հակոբ Պալթայանը որոշ ժամանակ գործունեություն է ծավալել որպես Յենիգյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու թաղային խորհրդի ատենապետ:
Պալթայանի մահով Ստամբուլում կորոնավիրուսի հետևանքով մահացած հայերի թիվը հասել է 5-ի:
Պոլսահայ համայնքի ղեկավարությունը շարունակում է հետևել զարգացումներին, մի շարք թաղամասերում վարչական մարմիններն օգնություն են ցուցաբերում համայնքի կարիքավոր ընտանիքներին:

Աղբյուրը՝ tert.am