Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամը «Թանկացումներ. համաշխարհային գնաճ, հայկական մենաշնորհներ» թեմայով քննարկում էր կազմակերպել։
Բանախոսներից ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը հայտարարել է, որ եթե այսօր ԿԲ նախագահ լիներ, ապա իր գլուխը կբռներ ու կասեր՝ էս ի՞նչ օրն եմ ընկել։ Բ. Ասատրյանը համոզված է, որ մեր տնտեսությունն այսօր հասել է սահմանագծին, և այսպես շարունակել այլևս հնարավոր չէ։ Նա նշել է, թե քանի որ մեր երկրում իշխանությունը քայքայված է, հետևաբար որևէ օղակ իր գործով չի զբաղվում, մենք չունենք կառավարություն. կա մարդկանց խումբ, որոնք առանձի՛ն ինչ-որ խնդիրներ ունեն, իսկ մերհարկայինօրենսդրությունըմիջնադարյանէ և ժամ առաջ բարեփոխումներ է պահանջում և այլն:
Բ. Ասատրյանը նաև նպատակադրված է Կենտրոնական բանկի կողմից պահուստների վատնման հարցով դիմել դատախազությանը.
–Սա մեր սերունդներինը, մեր զավակներինն է։ Որևէ մեկն իրավունք չունի խլել, վատնել այդ միջոցները,-հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ կառավարությունը նախագիծ էր ներկայացրել, համաձայն որի եթե առաջին անհրաժեշտության 20 ապրանքատեսակների գինը մեկ ամսվա ընթացքում 30%–ով բարձրանա, ապա կառավարությանն իրավունք է վերապահվում 90 օր դրանց համար վերին շեմ սահմանել։
Տնտեսագետ Սամվել Ավագյանը նշել է, որ այդ նախագիծն արտատպված է Ռուսաստանից, սակայն ինչ հնարավոր է անել Ռուսաստանում, նույնը հնարավոր չէ անել Հայաստանում։ Մասնավորապես, ինչպես ՌԴ–ի օրենքի, այնպես էլ դրա հայաստանյան տարբերակի մեջ 20 ապրանքատեսակների թվում ընդգրկված է նաև գազարը, այն դեպքում, երբ ռուսները գազար շատ են օգտագործում, իսկ հայերը՝ ոչ։
–Երևի կառավարությունը նկատի ունի, թե ամեն ինչ այնքան կթանկանա, որ ստիպված կլինենք բոլորս գազար ուտել,–կատակել է ՀՅԴ խմբակցության պատգավոր Արա Նռանյանը՝ հավելելով,–գնային առաստաղը կիրառել շուկայական տնտեսության պայմաններում փաստի արձանագրումից հետո, երբ տնտեսվարողն արդեն ներկրել է, պարզապես խայտառակություն է։
Ա.Նռանյանը համոզված է, որ գնաճի զսպան այս քաղաքականությունը կարող է պայթյունավտանգ լինել, առաջացնել ապրանքային դեֆիցիտ. խորհրդային տարիների նման ապրանքները տակից կամ ավել գնով կվաճառվեն, և անվերահսկելի իրավիճակ կառաջանա։
Ի դեպ, «Սիվիլիթաս» հիմնադրամն այս քննարկմանը հրավիրել է նաև ԿԲ–ի և կառավարության ներկայացուցիչներին, սակայն նրանք հրաժարվել են մասնակցել:
Կառավարությունը ստիպելու է գազա՞ր ուտել
Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամը «Թանկացումներ. համաշխարհային գնաճ, հայկական մենաշնորհներ» թեմայով քննարկում էր կազմակերպել։
Բանախոսներից ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը հայտարարել է, որ եթե այսօր ԿԲ նախագահ լիներ, ապա իր գլուխը կբռներ ու կասեր՝ էս ի՞նչ օրն եմ ընկել։ Բ. Ասատրյանը համոզված է, որ մեր տնտեսությունն այսօր հասել է սահմանագծին, և այսպես շարունակել այլևս հնարավոր չէ։ Նա նշել է, թե քանի որ մեր երկրում իշխանությունը քայքայված է, հետևաբար որևէ օղակ իր գործով չի զբաղվում, մենք չունենք կառավարություն. կա մարդկանց խումբ, որոնք առանձի՛ն ինչ-որ խնդիրներ ունեն, իսկ մեր հարկային օրենսդրությունը միջնադարյան է և ժամ առաջ բարեփոխումներ է պահանջում և այլն:
Բ. Ասատրյանը նաև նպատակադրված է Կենտրոնական բանկի կողմից պահուստների վատնման հարցով դիմել դատախազությանը.
–Սա մեր սերունդներինը, մեր զավակներինն է։ Որևէ մեկն իրավունք չունի խլել, վատնել այդ միջոցները,-հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ կառավարությունը նախագիծ էր ներկայացրել, համաձայն որի եթե առաջին անհրաժեշտության 20 ապրանքատեսակների գինը մեկ ամսվա ընթացքում 30%–ով բարձրանա, ապա կառավարությանն իրավունք է վերապահվում 90 օր դրանց համար վերին շեմ սահմանել։
Տնտեսագետ Սամվել Ավագյանը նշել է, որ այդ նախագիծն արտատպված է Ռուսաստանից, սակայն ինչ հնարավոր է անել Ռուսաստանում, նույնը հնարավոր չէ անել Հայաստանում։ Մասնավորապես, ինչպես ՌԴ–ի օրենքի, այնպես էլ դրա հայաստանյան տարբերակի մեջ 20 ապրանքատեսակների թվում ընդգրկված է նաև գազարը, այն դեպքում, երբ ռուսները գազար շատ են օգտագործում, իսկ հայերը՝ ոչ։
–Երևի կառավարությունը նկատի ունի, թե ամեն ինչ այնքան կթանկանա, որ ստիպված կլինենք բոլորս գազար ուտել,–կատակել է ՀՅԴ խմբակցության պատգավոր Արա Նռանյանը՝ հավելելով,–գնային առաստաղը կիրառել շուկայական տնտեսության պայմաններում փաստի արձանագրումից հետո, երբ տնտեսվարողն արդեն ներկրել է, պարզապես խայտառակություն է։
Ա. Նռանյանը համոզված է, որ գնաճի զսպան այս քաղաքականությունը կարող է պայթյունավտանգ լինել, առաջացնել ապրանքային դեֆիցիտ. խորհրդային տարիների նման ապրանքները տակից կամ ավել գնով կվաճառվեն, և անվերահսկելի իրավիճակ կառաջանա։

7or.am