Աշխարհ

08.04.2020 22:25


Մեկուսացման պայմաններում Թուրքիայում ավելացել է առցանց գրքերի վաճառքը

Մեկուսացման պայմաններում Թուրքիայում ավելացել է առցանց գրքերի վաճառքը

Թուրքիայում COVID-19 նոր կորոնավիրուսի համաճարակի լայն թափ ստանալուն զուգահեռ մեծաթիվ մարդիկ են ինքնամեկուսանում։ Ինքնամեկուսացման այդ պայմաններում երկրում աճել են հատկապես առցանց (online) առևտրի ցուցանիշները։

Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեկ շաբաթում 32%-ով ավելացել է հատկապես առցանց գրքերի վաճառքը։

Աննախադեպ աճ է գրանցվել նաև ժամանցային խաղերի առցանց վաճառքում։ Ընդհանուր առմամբ տան համար իրերի առցանց վաճառքն էլ է ռեկորդային աճ գրանցել։

Ինքնամեկուսացված քաղաքացիներն ամբողջ օրը տանը գտնվելու պատճառով փորձում են բարելավել տան պայմանները, ինչպես նաև ապահովել իրենց ժամանցը գրքեր կարդալու և ինտերնետային խաղերի միջոցով։

Ըստ նույն ուսումնասիրությունների՝ տոկոսային հարաբերակցությամբ աճ է գրանցվել նաև կորոնավիուսի դեմ պայքարի շրջանակներում կատարվող նվիրատվությունների ցուցանիշներում։ Ըստ թուրքական աղբյուրների՝ մարդիկ սկսել են ավելի շատ նվիրատվություններ կատարել։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը