Աշխարհ

08.04.2020 22:45


Թուրքիայում զգալիորեն նվազել է ավտոմեքենաների վաճառքը

Թուրքիայում զգալիորեն նվազել է ավտոմեքենաների վաճառքը

Կորոնավիրուսի պատճառով տարբեր երկրներում հայտարարված սահմանափակումներն իրենց ազդեցությունն են ունեցել տնտեսական գործընթացների վրա։

Աշխարհում մոլեգնող հիշյալ համավարակն իր բացասական ազդեցությունն է թողել ինչպես բոլոր երկրների, այնպես էլ Թուրքիայի մեքենաշինության ոլորտի և ավտոշուկայի վրա։

Թուրքիայում որոշ ժամանակով դադարեցվել է մեքենաների արտադրությունը, որն էլ հանգեցրել է ավտոմեքենաների վաճառքի ցուցանիշի զգալիորեն նվազմանը։

2020 թ․ մարտին ողջ երկրում վաճառվել է 15․000-ից քիչ ավտոմեքենա։

Մասնագետների կարծիքով՝ առաջիկա 3 ամսում իրավիճակն ավելի կվատթարանա։ Ըստ նրանց՝ մինչև 2020թ․ հունիսը Թուրքիայում ընդհանուր առմամբ կվաճառվի շուրջ 80․000 ավտոմեքենա։ Համավարակի պատճառով Թուրքիան շուրջ 120․000 ավտոմեքենայի վաճառքի կորուստ կունենա։

Նշենք, որ Թուրքիայում մի շարք գործարաններ մինչև ապրիլի վերջ դադարեցրել են աշխատանքները։ Թուրքիայում որոշ գործարանների առաջնային շուկայի ավտոմեքենաներն ամբողջովին սպառվել են, իսկ որոշ արտադրողների մոտ միայն մի քանի հարյուր մեքենա է մնացել։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը