Աշխարհ

08.04.2020 14:31


Ուհան քաղաքում հանվել են ելքի սահմանափակումները

Ուհան քաղաքում հանվել են ելքի սահմանափակումները

Կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն համարվող Չինաստանի Ուհան քաղաքում հանվել են ելքի սահմանափակումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը: Քաղաքից դուրս գալու սահմանափակումները հանվել են ապրիլի 8-ին տեղի ժամանակով 00:00-ին: Արդյունքում կվերագործարկվի տրանսպորտային համակարգը, որը կապում է Ուհանը մյուս շրջանների հետ:

«Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ դուս են եկել քաղաքից սահմանափակումը հանելուց հետո: Մասնավորապես, նշվում է, որ սահմանափակումները հանելու առաջին իսկ ժամերին 65 հազար մարդ է դուրս եկել: Նրանք հիմնականում օգտվել են գնացքից և օդանավերից:

Կորոնավիրուսի վարակի առաջին դեպքն արձանագրվել է 2019 թվականի վերջին Ուհանում: 2020 թվականի հունվարի 23-ին քաղաքը դարձավ վարակի էպիկենտրոն: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։ Քաղաքն ամբողջությամբ մեկսուացված էր արտաքին աշխարհից: Միայն Ուհանում ավելի քանի 50 հազար վարակի հաստատման դեպք էր արձանագրվել: Գրեթե 2600 մարդ մահացել է: Վերջին օրերին քաղաքում վարակի որևէ նոր դեպք չի գրանցվել: Ուհանում կյանքը հետզհետե վերադառնում է բնականոն հուն:

Այս խորագրի վերջին նյութերը