Լրահոս

17.03.2011 15:52


Հայաստանն ու Ադրբեջանը մեկական գերի են փոխանակել

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ մարտիի 17–ին Ակնի (Աղդամ) շրջանում տեղի է ունեցել հայ ու ադրբեջանցի գերիների փոխանակում։

Հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել 2009թ. մայիսի 10–ից հայկական կողմում պահվող զինվոր Անար Գաջիևին։

Իր հերթին ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել քաղաքացիական անձ Արթուր Բադալյանին, ով գերի էր ընկել 2009թ. մայիսի 9–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը