Լրահոս

17.03.2011 15:50


ԺԿ. «Իշխանությունները սկսել են ավելի բիրտ հետապնդել այլախոհության ցանկացած դրսևորում»

ՀՀ իշխանությունները սկսել են ավելի բիրտ ու հետևողականորեն հետապնդել այլախոհության ցանկացած դրսևորում: Դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանք է ընտրել աշխարհահռչակ բռնցքամարտիկ, ԽՍՀՄ բազմակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյանի նկատմամբ:

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը սատարում է վաստակաշատ մարզիկին` համոզմունք հայտնլով, որ Սամսոն Խաչատրյանի ձերբակալությունը կապված է նրա խիստ ընդդիմադիր կեցվածքի հետ, հետևաբար ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ: ԺԿ նախագահը խստագույնս դատապարտում է իշխանությունների անհանդուրժելի գործելակերպը, երբ տվյալ պարագայում չեն հարգվում անգամ Հայրենիքի հանդեպ վաստակաշատ մարզիկի ունեցած ծառայություններն ու պատկառելի կենսագրությունը:

Ժողովրդական կուսակցության  լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը