ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահի դեմ մեղադրանք է ներկայացվել
Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը մեղադրական եզրակացություն է ներկայացրել ԱՄՆ Նյու Յորքի Արևելյան շրջանի ԱՄՆ շրջանային դատարան՝ պնդելով, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) գործադիր կոմիտեի անդամները կաշառք են ստացել հօգուտ Ռուսաստանի և Քաթարի՝ 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնությունների համար անցկացնելու վայր ընտրելիս: Փաստաթուղթը հրապարակված է ԱՄՆ արդարադատության նախարարության կայքում:
Ըստ մեղադրող կողմի ՝ ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահը ստացել է 5 միլիոն դոլար՝ Ռուսաստանի օգտին քվեարկելու համար, 1 միլիոն դոլար առաջարկվել է կազմակերպության Գվատեմալայի ներկայացուցչին՝ Ռաֆայել Սալգերոյին, Ռուսաստանի դիմումին աջակցելու համար: Թե արդյոք գումարն արդյունքում փոխանցվե՞լ է նրան, չի նշվում:
Արդարադատության նախարարությունը հավելում է, որ Ուորներին ավելի քան քսան առանձին տրանշերներով գումար են փոխանցել 2010 թվականի նոյեմբերից մինչև 2011 թվականի ապրիլը՝ Կիպրոսում և Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված օֆշորային ընկերությունների միջոցով:
Փաստաթղթում նշվում է նաև այն էլեկտրոնայիմ նամակը, որը Ուորների օգնականը ստացել է անանուն հանցակցից 2010 թվականին: Հաղորդագրության մեջ ասվել է՝ «կատարեք այն, ինչ համաձայնեցվել է»:
Ինչ վերաբերում է 2022 թվականի Աշխարհի գավաթին, ապա Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախկին նախագահ Ռիկարդո Տեյշեյրան, Հարավային Ամերիկայի ֆուտբոլի դաշնության նախկին ղեկավար Նիկոլաս Լեոսը (մահացել է 2019-ի օգոստոսին) և ՖԻՖԱ-ի մեկ այլ անդամ, որի անունը չի տրվել, ևս կասկածվում են կաշառք ստանալու մեջ:
Ռուսաստանը 2010-ի դեկտեմբերին Աշխարհի 2018 թվականի առաջնությունը հյուրընկալելու իրավունք ստացավ Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում: Ընտրություններին մասնակցում էին նաև Անգլիայի, Նիդերլանդների և Բելգիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի համատեղ դիմումները:

Աղբյուրը՝ armsport.am