Քաղաքական

08.04.2020 11:05


Վարչապետի ահաբեկչական քայլերն իրենց նպատակին ծառայել են. Ալումյան (տեսանյութ)

Վարչապետի ահաբեկչական քայլերն իրենց նպատակին ծառայել են. Ալումյան (տեսանյութ)

Գործ ունենք ահաբեկված դատական համակարգի հետ: Այս մասին ասուլիսին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Ցավոք սրտի վարչապետի ոչ ստանդարտ քայլերը՝ ահաբեկչական քայլերը, իրենց նպատակին ծառայել են, այսինքն՝ դատարաններին արգելափակելը, դատավորների հասցեին ամենավերջին արտահայտություններնանելը, վեթինգով սպառնալը, երբ ոչ սպառնացողը գիտեր վեթինգն ինչ է, ոչ էլ նրան, ում սպառնում էին, գիտեր վեթինգն ինչ է: Ցավոք այդ ամենը հասել է նպատակակետին: Մենք գործ ունենք ահաբեկված դատական համակարգի հետ, որտեղ եզակի դատավորներ պահպանել են իրենց մասնագիտական արժանապատվությունը, բայց միայն այդքանով: Ընդհանուր առմամբ համակարգն այդ վիճակում է գտնվում»,-ասաց Ալումյանը:

Նրա խոսքով՝ երբ դատավորը ստանում է Ռոբերտ Քոչարյանի հետ կապված որևէ գործ, դատավորների մեծ մասը դա դիտում են որպես պատիժ:

«Որ ինչպես եղավ այս գործն ընկավ ինձ: Մի կողմից օրենքը պահանջում է այսպիսի լուծում, մյուս կողմից՝ չեմ կարող այդպես լուծել, որովհետև, եթե այպես լուծեմ հնարավոր է դատարանը գան և արգելափակեն կամ հրկիզեն»,-նշեց Ալումյանը:

Նրա խոսքով՝ կան դատավորներ, որոնք այս իրավիճակը գնահատում են որպես հնարավորություն՝ իրենց մաքսիմալ դրսևորելու համար:

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը