Նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացում, թե՞ իրականության խեղաթյուրում
Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Նվազագույնամսականաշխատավարձիմասին» և «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը, ըստ որի' նվազագույնամսականաշխատավարձը ներկայում գործող 30 000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվումէ 32 500:
Օրինագծին դեմ արտահայտվեցին ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները։
Մասնավորապես «Ժառանգությունն» առաջարկում է Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել ոչ թե 32 500 դրամ, այլ 45 000: Սակայն, հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարեց, որ 45 000 դարձնելը ընդհանուր առմամբ 100մլրդ դրամի միջոցներ կպահանջի և կխաթարի մեր երկրի մակրոտնտեսական կայունությունը:
ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ԱրծվիկՄինասյանի խոսքերով՝ արհեստական ներկայացնելը, որ նվազագայուն աշխատավարձի բարձրացումը կխաթարի մակրոտնտեսական կայունությունը, պրոֆեսիոնալ մոտեցում չէ առնվազն այն տնտեսագիտական դպրոցի կողմից, որը ներկայացնում է նաև գործող կառավարությունը:
-Արդյոք մենք այս քաղաքականությամբ նպաստո՞ւմ ենք եկամուտների անհամաչափ բաշխման վերացմանը: Ո'չ, չենք նպաստում: Ավելին, այն, ինչ թե' գործող ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում է ամրագրված, թե' հաղթած քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում է ամրագրված, ես խնդրում եմ ևս մեկ անգամ վերընթերցեք դրանք: Վերընթերցեք և կտեսնեք, որ այսօր եթե դուք մերժում եք կենսաապահովման նվազագույն բյուջեի կամ սպառողական նվազագույն զամբյուղին համահունչ նվազագույն աշխատավարձի քաղաքականության վարումը, հակասում է ձեր նախընտրական ծրագրային դրույթներին:Բարի եղեք, խնդրում եմ, ևս մեկ անգամ վերընթերցել այն, ինչ խոստացել եք 2007թ., ինչ խոստացել է հանրապետության նախագահը 2008թ. ընտրությունների ժամանակ, ինչ ամրագրված է նաև կոալիցիոն հուշագրի դրույթներում,-հայտարարեց Ա. Մինասյանը:
Նա նաև ավելացրեց, որ 2 500 դրամով նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնելը ոչ միայն որևէ հարցի լուծում չէ, այլ նաև խեղաթյուրում է իրականությունը.
-Պարզ է չէ՞, որ նույն գազի գների բարձրացումը 2010թ. մայիսին բերել է ոչ միայն 2 500դրամից ավելի ընդհանուր գնաճին, այլ շատ ավելի խոր սոցիալական անհամապատասխանության: Ինչո՞ւ ենք մենք աչք փակում կամ ինչո՞ւ ենք մենք փորձում իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն ներկայացնել և ասել, որ մենք իրականացնում ենք սոցիալական քաղաքականություն, այդքանից հետո էլ երկրի բյուջեի անունը դնում ենք սոցիալական բյուջե: Ի՞նչ սոցիալական բյուջե, եթե մենք տարրական սոցիալական նվազագույն նորմերը չենք ապահովում մեր քաղաքացիների համար:
Պատգամավորը պաշտոնապես հայտարարեց, որ միայն նվազագույն ամսական աշխատավարձը 45 000 դրամ դարձնելն կհանգեցնի ընդամենը 11մլրդ դրամի բեռի:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսքերը' 100մլրդ դրամի մասին, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը վիրավորական համարեց թե' իր, թե ԱԺ դահլիճում նստած մարդկանց համար:
-Դա ի՞նչ օդից վերցրած թիվ էր,-հարցրեց Լ. Ալավերդյանը' հավելելով, որ պետությունը պետք է ապահովի մարդկանց բարեկեցիկ կյանքը.
-Մի տարօրինակ հարց' այդ ի՞նչ է' պետությունը, կառավարությունը չի՞ ուզում:Եթե ուզում է ու չի կարողանում, ինքներդ արեք հետևություններ: Ցանկությունը' չհիմնավորված գործողություններով, բացարձակապես կատեգորիա չէ: Ընդհանրապես, ցանկություն կոչվածը քաղաքական կատեգորիա չէ: Քաղաքական կատեգորիան ունակությունն է իրականացնելու այս ցանկությունը, որը դուք ունեք: Հակառակ պարագայում դա, կներեք, թոնրի զրույց է:
Նշենք նաև, որմեզ հետ զրույցում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ հավանաբար առաջիկա օրերին' մինչև խորհրդարանում 2011թ. ՀՀ պետական բյուջեի քվեարկությունը, իրենք մի նախագիծ կներկայացնեն, որը նվազագայուն աշխատավարձի կոնկրետ քաղաքանությունն է ամրագրում: Այդ նախագծով առաջարկվելու է, որ յուրաքանչյուր հաջորդ տարվա նվազագայուն աշխատավրձը չպետք է ցածր լինի նախորդ տարվա սահմանված նվազագույն աշխատավարձից, չպետք է ցածր լինի երկրում միջին աշխատավարձի 50տոկոսից և չպետք է պակաս լինի կենսաապահովման նվազագույն բյուջեի կամ սպառողական նավազագույն բյուջեի մեծությունից:
Նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացում, թե՞ իրականության խեղաթյուրում
Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը, ըստ որի' նվազագույն ամսական աշխատավարձը ներկայում գործող 30 000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվում է 32 500:
Օրինագծին դեմ արտահայտվեցին ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները։
Մասնավորապես «Ժառանգությունն» առաջարկում է Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել ոչ թե 32 500 դրամ, այլ 45 000: Սակայն, հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարեց, որ 45 000 դարձնելը ընդհանուր առմամբ 100մլրդ դրամի միջոցներ կպահանջի և կխաթարի մեր երկրի մակրոտնտեսական կայունությունը:
ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանի խոսքերով՝ արհեստական ներկայացնելը, որ նվազագայուն աշխատավարձի բարձրացումը կխաթարի մակրոտնտեսական կայունությունը, պրոֆեսիոնալ մոտեցում չէ առնվազն այն տնտեսագիտական դպրոցի կողմից, որը ներկայացնում է նաև գործող կառավարությունը:
-Արդյոք մենք այս քաղաքականությամբ նպաստո՞ւմ ենք եկամուտների անհամաչափ բաշխման վերացմանը: Ո'չ, չենք նպաստում: Ավելին, այն, ինչ թե' գործող ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում է ամրագրված, թե' հաղթած քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում է ամրագրված, ես խնդրում եմ ևս մեկ անգամ վերընթերցեք դրանք: Վերընթերցեք և կտեսնեք, որ այսօր եթե դուք մերժում եք կենսաապահովման նվազագույն բյուջեի կամ սպառողական նվազագույն զամբյուղին համահունչ նվազագույն աշխատավարձի քաղաքականության վարումը, հակասում է ձեր նախընտրական ծրագրային դրույթներին: Բարի եղեք, խնդրում եմ, ևս մեկ անգամ վերընթերցել այն, ինչ խոստացել եք 2007թ., ինչ խոստացել է հանրապետության նախագահը 2008թ. ընտրությունների ժամանակ, ինչ ամրագրված է նաև կոալիցիոն հուշագրի դրույթներում,-հայտարարեց Ա. Մինասյանը:
Նա նաև ավելացրեց, որ 2 500 դրամով նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնելը ոչ միայն որևէ հարցի լուծում չէ, այլ նաև խեղաթյուրում է իրականությունը.
-Պարզ է չէ՞, որ նույն գազի գների բարձրացումը 2010թ. մայիսին բերել է ոչ միայն 2 500դրամից ավելի ընդհանուր գնաճին, այլ շատ ավելի խոր սոցիալական անհամապատասխանության: Ինչո՞ւ ենք մենք աչք փակում կամ ինչո՞ւ ենք մենք փորձում իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն ներկայացնել և ասել, որ մենք իրականացնում ենք սոցիալական քաղաքականություն, այդքանից հետո էլ երկրի բյուջեի անունը դնում ենք սոցիալական բյուջե: Ի՞նչ սոցիալական բյուջե, եթե մենք տարրական սոցիալական նվազագույն նորմերը չենք ապահովում մեր քաղաքացիների համար:
Պատգամավորը պաշտոնապես հայտարարեց, որ միայն նվազագույն ամսական աշխատավարձը 45 000 դրամ դարձնելն կհանգեցնի ընդամենը 11մլրդ դրամի բեռի:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսքերը' 100մլրդ դրամի մասին, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը վիրավորական համարեց թե' իր, թե ԱԺ դահլիճում նստած մարդկանց համար:
-Դա ի՞նչ օդից վերցրած թիվ էր,-հարցրեց Լ. Ալավերդյանը' հավելելով, որ պետությունը պետք է ապահովի մարդկանց բարեկեցիկ կյանքը.
-Մի տարօրինակ հարց' այդ ի՞նչ է' պետությունը, կառավարությունը չի՞ ուզում:Եթե ուզում է ու չի կարողանում, ինքներդ արեք հետևություններ: Ցանկությունը' չհիմնավորված գործողություններով, բացարձակապես կատեգորիա չէ: Ընդհանրապես, ցանկություն կոչվածը քաղաքական կատեգորիա չէ: Քաղաքական կատեգորիան ունակությունն է իրականացնելու այս ցանկությունը, որը դուք ունեք: Հակառակ պարագայում դա, կներեք, թոնրի զրույց է:
Նշենք նաև, որ մեզ հետ զրույցում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ հավանաբար առաջիկա օրերին' մինչև խորհրդարանում 2011թ. ՀՀ պետական բյուջեի քվեարկությունը, իրենք մի նախագիծ կներկայացնեն, որը նվազագայուն աշխատավարձի կոնկրետ քաղաքանությունն է ամրագրում: Այդ նախագծով առաջարկվելու է, որ յուրաքանչյուր հաջորդ տարվա նվազագայուն աշխատավրձը չպետք է ցածր լինի նախորդ տարվա սահմանված նվազագույն աշխատավարձից, չպետք է ցածր լինի երկրում միջին աշխատավարձի 50տոկոսից և չպետք է պակաս լինի կենսաապահովման նվազագույն բյուջեի կամ սպառողական նավազագույն բյուջեի մեծությունից:
Արեգնազ Մանուկյան