Ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրա»–ն, Բահրեյնի անվտանգության ուժերը ձերբակալ են տեղի ընդդիմության 6 առաջնորդի։
Ձերբակալվածների թվում է «Վաադ» քաղաքական միության ղեկավար Իբրահիմ Շարիֆը, որը միավորում է չափավոր մահմեդական սունիներին։ Մնացածը շիաներ են։
Հեռուստաընկերության թղթակիցը հաղորդել է, որ գիշերային ձերբակալությունների զոհ են դարձել նաև հասարակ ընդդիմադիրները։ Նրա խոսքերով՝ ձերբակալություններն իրականացրել են զինվորական համազգեստ կրող զինված մարդիկ։
Ձերբակալությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ ցուցարարները սկսել են վարչակարգի փոփոխության, ժողվորդավարության և երկրից օտարերկրյա զինուժի դուրսբերման մասին կարգախոսներով բողոքի գործողություններ իրականացնել։
Ցույցի ցրման ժամանակ մի քանի մարդ սպանվել է, հարյուրավոր մարդիկ էլ մարմնական վնասվածքներ են ստացել։
Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ մայրաքաղաքում պարետային ժամ է։
Փողոցներում հանդարտություն պահպանելու համար ոստիկաններին օգնում են 500 գործընկերներ Միացյալ Արաբական Էմիրություններից, ինչպես նաև սաուդյան հազարավոր զինծառայողներ։
Օտարերկրացիները հրավիրվել են անձամբ թագավոր Համադի կողմից, երբ պարզ է դարձել, որ բողոքողների գործողությունների ալիքը հանդարտեցնելու համար Բահրեյնի սեփական ուժերը բավարար չեն։
Բահրեյնում ցույցերը շարունակվում են փետրվարի 14–ից։ Այդ ժամանակվանից ի վեր ոստիկանների հետ բախման հետևանքով մահացել է ավելի քան 10 մարդ։
Բահրեյնում ձերբեկալել են ընդդիմության 6 առաջնորդի