ՀՀ համախառն արտաքին պարտքը 2019թ. ավելացել է 1.29 մլրդ դոլարով
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է համախառն արտաքին պարտքի 2018-2019թթ.-ի դիրքերին: ՀՀ համախառն արտաքին պարտքի 2018-2019թթ. դիրքերը (ժամանակաշրջանի վերջի դրությամբ) փաստում են այն մասին, որ ՀՀ համախառն արտաքին պարտքը 2019թ.-ին նախորդ տարվա համեմատ ավելացել է 11.8%-ով կամ 1.29 մլրդ ԱՄՆ դոլարով` կազմելով շուրջ 12.2 մլրդ ԱՄՆ դոլար`
ՀՀ կառավարության արտաքին պարտքը 2019թ.ին 2018թ.-ի համեմատ ավելացել է շուրջ 338.7 մլն ԱՄՆ դոլարով` կազմելով շուրջ 5.43 մլրդ ԱՄՆ դոլար:
Առևտրային բանկերի կողմից ոչ ռեզիդենտներից ներգրավված փոխառությունների գծով արտաքին պարտքը նախորդ տարվա ցուցանիշին գերազանցել է 618.8 մլն ԱՄՆ դոլարով ՝ կազմելով 3.13 մլրդ ԱՄՆ դոլար:
Տնտեսության այլ հատվածների` ֆինանսական ձեռնարկությունների, ընկերությունների, տնային տնտեսությունների և այլնի կողմից ոչ ռեզիդենտներից ստացված փոխառությունների գծով արտաքին պարտքը 2018թ.-ի ցուցանիշին գերազանցում է 280.48 մլն ԱՄՆ դոլարով՝ կազմելով 1.12 մլրդ ԱՄՆ դոլար:
ՀՀ մասնավոր ձեռնարկությունների կողմից պարտքային գործիքների միջոցով ուղղակի ներդրողներից, փոխկապակցված ընկերություններից ներգրավված օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով պարտքը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 109.3 մլն ԱՄՆ դոլար՝ կազմելով 1.9 մլրդ ԱՄՆ դոլար:
ՀՀ ԿԲ-ի արտաքին պարտքը անկում է արձանագրել 2019թ.-ին նախորդ տարվա համեմատ` կազմելով 617 մլն ԱՄՆ դոլար: Այսպիսով` դիտարկվող ժամանակահատավածում համախառն արտաքին պարտքն ավելացել է 11.8%-ով` կազմելով շուրջ 12.2 մլրդ ԱՄՆ դոլար:
Պարտքի կառուցվածքում ՀՀ կառավարության արտաքին պարտքի մասնաբաժինը կազմել է 44.5%: ՀՀ-ում և այլ երկրներում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված տնտեսական աճի տեմպի դանդաղումը կազդի ընկերությունների և տնային տնտեսությունների եկամուտների վրա, ինչպես նաև ՀՀ դրամի արժեզրկումը (որոշակի սահմանը գերազանցող արժեզրկում գրանցվելու դեպքում) ԱՄՆ դոլարի հանդեպ կարող է ընկերություններին և տնային տնտեսություններին խոցելի դարձնել արտարժույթային ռիսկի հանդեպ, հատկապես, եթե պարտավորությունները ստանձնվել են կարճաժամկետ հատվածի կտրվածքով:
Սա իր հերթին բացասաբար կազդի ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների վրա, որի արդյունքում կարող է գրանցվել անհուսալի վարկերի քանակի և ծավալների աճ: Արժութային ռիսկի հանդեպ խոցելի է նաև ՀՀ կառավարությունը, որի արդյունքում կգրանցվի պարտքի մեծության աճ: ՀՀ տնտեսական աճի տեմպի դանդաղումը կհանգեցնի բյուջե հավաքագրվող հարկային եկամուտների կրճատմանը, որի պարագայում ՀՀ կառավարությունը ներքին պարտքի ավելացման շնորհիվ կսպասարկի արտաքին պարտքը:

Աղբյուրը՝ yerevan.today