Բորիս Ջոնսոնի առողջական վիճակի մեջ փոփոխություն չկա․ նա ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով վարակվել էր կորոնավիրուսով, առողջական վիճակի վատացման պատճառով տեղափոխվել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «BBC»-ին, այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը։
«Ռոյթերս» գործակալության աղբյուրները հայտնում են, որ ներկայումս վարչապետի առողջական վիճակի փոփոխություն չկա։
Մարտի 27-ին Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական արդյունք էր տվել և նա ինքնամեկուսացել էր։ Ապրիլի 5-ին Մեծ Բրիտանիայի վարչապետը հոսպիտալացվել էր Լոնդոնի Սուրբ Թոմաս հիվանդանոցում: