Տնտեսական

17.03.2011 14:37


Սոցիալական ծանր պայմանների պատճառով Գյումրիում ընտանիքները քայքայվում են

Սոցիալական ծանր պայմանների պատճառով Գյումրիում ընտանիքները քայքայվում են

Գյումրիում օրեցօր վատթարացող սոցիալական վիճակը հարվածում է նաև հայ ընտանիքների կայունությանը: Հանրապետության երկրորդ քաղաքում հաստատուն կերպով աճում է ամուսնալուծությունների թիվը:  Ըստ Գյումրու քաղաքացիական ակտերի գրանցման բաժնի տրամադրած տվյալների՝ 2009թ. գրանցվել է ամուսնալուծության 144 դեպք: Իսկ միայն 2011թ. հունվար-փետրվար ամիսներին արձանագրվել է ամուսնալուծությունների 15 դեպք:

Փաստաբան Սուսաննա Մխիթարյանի խոսքերով՝ վերջին տարիներին ամուսնալուծությունների թվի աճը պայմանավորված է մի շարք գործոններով՝ սկսած արտագնա աշխատանքի մեկնելուց մինչև ժամանակակից ավանդույթները, սակայն առաջնայինը սոցիալականն է.

–Շատ կարևոր դեր ունի սոցիալական վիճակը, որը Գյումրիի պարագայում առաջնային է,-նշել է Սուսաննա Մխիթարյանը:

Ամուսնալուծությունների թվի աճին նպաստում են նաև Գյումրիում անօթևանության բարձր մակարդակն ու, որպես հետևանք, տնակներում կենցաղային գրեթե անմարդկային պայմանները:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը