Աշխարհ

07.04.2020 11:45


Նադեժդա Բաբկինան արհեստական կոմայի մեջ է. МК

Նադեժդա Բաբկինան արհեստական կոմայի մեջ է. МК

Երգչուհի Նադեժդա Բաբկինան արհեստական կոմայի վիճակում է, հայտնում է «Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ը՝ վկայակեչելով իր աղբյուրին։ Կորոնավիրուսի թեստերը բացասական են, սակայն երգչուհու մոտ երկկողմանկի պնեւմոնիա է ախտորոշվել։

Նադեժդա Գրիգորեւնայի մտերիմներն, ընդ որում, պնդում են, որ նա ոչ ոքի հետ շփում չի ունեցել, ով կարող էր վարակված լինել կորոնավիրուսով։ Ըստ պարբերականի տվյալների՝ արտիստին հոսպիտալացրել են դեռ ապրիլի 1-ին։ Կոմա առաջացնելու որոշումը բժիշկները կայացրել են ոչ այնքան հիվանդության կլինիկական ծանրության պատճառով, որքան թոքերի արհեստական օդափոխության սարքի արդյունավետ աշխատանքի համար։

Коронавирус в России. Надежда Бабкина в состоянии искусственной комы

«Պարզապես որպեսզի քնի ընթացքում անհանգիստ չշարժվեր ու չհարվածեր ապարատին, որը պետք է անշարժ վիճակում մնա»,- աղբյուրի խոսքերը մեջբերել է պարբերականը։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը