Ուկրաինայում կորոնավիրուսով հիվանդը մահացել է վերելակում. Life.ru
Ուկրաինայում կորոնավիրուսով հիվանդը մահացել է հիվանդանոցի վերելակում՝ վերակենդանացման բաժանմունք տեղափոխվելու ճանապարհին: Այս մասին գրում է Life.ru-ն՝ վկայակոչելով հիվանդանոցի տնօրեն Անդրեյ Կոշկինին:
Նշվում է, որ տղամարդն ուներ սրտի հետ կապված խնդիրներ ևս: Նա գտնվում էր ինֆեկցիոն բաժնում: Ապրիլի 6-ին նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, սակայն օգնություն ցուցաբերել բժիշկները չեն հասցրել:
Հավելենք, որ վերջին տվյալներով՝ Ուկրաինայում վարակվածների թիվը գերազանցում է 1300-ը: Մահացել է 38 մարդ, ապաքինվել 28-ը:

Աղբյուրը՝ Tert.am