Գալուստ Սահակյան. «Լավ կլիներ, որ ավելի իրատեսական պահանջներ լինեին»
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, պատասխանելով այն հարցին, թե իշխանությունն ինչ է սպասում այսօրվա հանրահավաքից, ասել է. «Լավ կլիներ, որ ավելի իրատեսական պահանջներ լինեին։ Թվում է, թե Հայաստանում իշխանությունը ձևավորվել է, որ ընդդիմությունը հանձնարարականներ տա... ամենքն իրենց գործն են անում»։ Ըստ բանախոսի՝ Սերժ Սարգսյանի վերջին ելույթներն ու հանձնարարականները ՀԱԿ-ը կարող է ընկալել որպես իր ճնշման արդյունքում արված քայլեր, մինչդեռ «դա նախագահի գործունեության գործառույթներից է»։

7or.am