Աշխարհ

06.04.2020 21:35


Թուրքիայում պոկել են Աթաթուրքի կիսանդրու գլուխը

Թուրքիայում պոկել են Աթաթուրքի կիսանդրու գլուխը

Դեռևս անհայտ հանգամանքներում անհայտ անձինք վնասել են Թուրքիայի Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում գտնվող դպրոցի բակում տեղադրված Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրին։ Վերջինս Թուրքիայի Հարնապետության հիմնադիրն է ու առաջին նախագահը։

Օսման Գազի անունը կրող դպրոցի բակում Աթաթուրքի կիսանդրին տեղադրված է եղել մի պատվանդանի վրա, որին գրված է․ «Աշխարհի լավագույն ուղեցույցը գիտությունն է»։

Դեպքի մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ տեղի բնակիչներից մեկը հեռախոսով լուսանկարել և սոցիալական ցանցերում տարածել է կոտրված կիսանդրու լուսանկարը։ Ինչպես երևում է նկարներից, Աթաթուրքի կիսանդրին «գլխատվել է», գլուխը մի կողմ է նետվել։ Դեպքի առթիվ քննություն է սկսվել։

Աղբյուրը՝ ermenihaber.am


Այս խորագրի վերջին նյութերը