Աշխարհ

06.04.2020 17:35


Ուզբեկստանում բժիշկները կորոնավիրուսով վարակված հիվանդներին բուժելու համար ամսական 2600 դոլար կստանան

Ուզբեկստանում բժիշկները կորոնավիրուսով վարակված հիվանդներին բուժելու համար ամսական 2600 դոլար կստանան

Մարտի 26-ին Տաշքենդում Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու նպատակով տեսաժողով է հրավիրել, որի ընթացքում խոսել է բուժաշխատողներին կորոնավիրուսի համավարակի ընթացքում հավելյալ գումարներ վճարելու անհրաժեշտության մասին, գրում է forbes.kz կայքը։

Ժողովի ընթացքում Միրզիյոևը նշել է, որ կորոնավիրուսով հիվանդներին բուժելու ընթացքում վարակված բժիշկները պետության կողմից 100 մլն սում՝ 10 400 դոլար փոխհատուցում կստանան։

Նախագահի խոսքով՝ կարանտինի գործողության ընթացքում կորոնավիրուսով վարակված հիվանդների հետ գործ ունեցող բժիշկները, համաճարակաբաններն ամեն ամիս 25 մլն սում՝ 2600 դոլար գումարի չափով հավելավճար, բուժքույրերն ու լաբորատորիայի աշխատակիցները 15 մլն սում՝ 1500 դոլար, սանիտարները 10 մլն սում՝ ավելի քան 1000 դոլար, մնացած աշխատողները՝ 5 մլն սում՝ 520 դոլար կստանան:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը