Աշխարհ

06.04.2020 19:50


Տանը մնալու կոչերին զուգահեռ Թուրքիայում զգալիորեն աճել է ընտանեկան բռնության դեպքերի թիվը

Տանը մնալու կոչերին զուգահեռ Թուրքիայում զգալիորեն աճել է ընտանեկան բռնության դեպքերի թիվը

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Թուրքիայում լայն տարածում գտած «մնա տանը» կոչերին զուգահեռ երկրում աճել է ընտանեկան բռնության դեպքերի թիվը։

Թուրքական մամուլի հավաստմամբ՝ 2019թ․ մարտին Ստամբուլում գրանցվել էր ընտանեկան բռնության 1.804 դեպք։ Իսկ 2020թ․ նույն ամսին արձանագրվել է ընտանեկան բռնության 2․493 դեպք։ Այլ կերպ ասած՝ բռնության դեպքերի թիվն ավելացել է շուրջ 38․2 տոկոսով։

2020թ․ մարտին Ստամբուլում ամեն օր միջինում 80-81 բռնության դեպքի մասին հաղորդում է ստացվել։

Աղբուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը