Աշխարհ

06.04.2020 22:45


Հնարավո՞ր է արդյոք COVID-19–ով վարակվել մոծակի խայթոցից. պարզաբանում է գիտնականը

Հնարավո՞ր է արդյոք COVID-19–ով վարակվել մոծակի խայթոցից. պարզաբանում է գիտնականը

Չինացի և ռուս գիտնականները պատասխանել են բազմաթիվ մարդկանց հետաքրքրող հարցին` հնարավո՞ր է արդյոք կորոնավիրուսի վարակը փոխանցվել միջատների խայթոցից։

Չինացի գիտնականները պատասխանել են շատերին հետաքրքրող հարցին` արդյո՞ք մոծակները կարող են դառնալ կորոնավիրուսային վարակի տարածողներ։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ միջատները չեն կարող տարածել COVID-19–ի։ ura.news–ի հաղորդմամբ` ԴՆԹ–ի մասնագետ Կոնստանտին Կիտաևը կարծում է, որ մոծակներն ու ճանճերը չեն կարող այս հիվանդության փոխանցողներ լինել։

Նրա խոսքով` Չինաստանում արդեն ուսումնասիրություն է անցկացվել, որի արդյունքում պարզվել է, որ ո՛չ արնախում միջատները, ո՛չ էլ առավել ևս ճանճերը, չեն կարող կորոնավիրուսի տարածողներ լինել, հետևաբար մտահոգվելու կարիք չկա։

Գիտնականները պնդում են, որ մոծակներն իրականում կարող են վարակ տարածել, օրինակ, մալարիա, դենգե տենդ կամ դեղին տենդ, սակայն COVID-19–ով վարակելու մասին տվյալներ չկան։

Նույնը վերաբերում է նաև մյուս միջատներին, այդ թվում` ճանճերին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ ակտիվ պայքարի համար։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը