Աշխարհ

06.04.2020 14:04


Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 954 նոր դեպք. ՌԻԱ Նովոստի

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 954 նոր դեպք. ՌԻԱ Նովոստի

Ռուսաստանի 49 շրջանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 954 նոր դեպք, այդ թվում` 30 երեխայի մոտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նշվում է, որ այն կազմում է երկրում ընդհանուր վարակվածության ցուցանիշի 15 տոկոսը:

Ռուսաստանում վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 6 հազար 343: Վարակվածներից 406-ն արդեն առողջացել է, 47 հոգի մահացել է: Վարակը տարածվել է 80 տարածաշրջանում, կատարվել է ավելի քան 758 հազար թեստավորում:

Նոր գրանցված դեպքերի շուրջ 85 տոկոսը Մոսկվայում է, վարակվածները հիմնականում 65-ից ցածր քաղաքացիներ են:

Այս խորագրի վերջին նյութերը