Լրահոս

17.03.2011 12:31


Սոցիոլոգ. «Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է էպատաժ քայլի»

Սոցիոլոգ. «Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է էպատաժ քայլի»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սոցիոմետր» ՀԿ նախագահ Ահարոն Ադիբեկյանը մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի անժամկետ հացադուլ հայտարարելու քայլը՝ ասել է, թե իր կարծիքով՝ հացադուլ հայտարարելով՝ Հովհաննիսյանը ցանկանում է ընդդիմադիր ընտրազանգվածին հասկացնել, որ անգամ անձնազոհության գնով կարող է ներկայացնել նրանց շահերը։ Նրա խոսքերով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հայաստանյան քաղաքականության մեջ կարող է ինքնահրկիզման կամ խարակիրիի ավանդույթ ներդնել։

«Ժառանգության» ղեկավարի այդ քայլը նա բացատրել է նրանով, որ կուսակցությունը չի կարող մեծ հանրահավաքներ անել, հետևաբար դիմել է էպատաժ քայլի, ինչը քաղքենի զանգվածը բավական ցավալի է ընդունում՝ առաջնորդվելով զգացմունքներով։ Ոչ քաղքենի զանգվածը, ըստ նրա, սառը կգնահատի այդ արարքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը