Հարցազրույց

06.04.2020 13:26


«Փողոցից եկած իշխանությունը պահի լրջությունը սխալ գնահատեց, իսկ հիմա կորոնավիրուսին հետևող տնտեսական ճգնաժամից շատ մեծ զանգվածներ կտուժեն»․ Բենիամին Մաթևոսյան (տեսանյութ)

«Փողոցից եկած իշխանությունը պահի լրջությունը սխալ գնահատեց, իսկ հիմա կորոնավիրուսին հետևող տնտեսական ճգնաժամից շատ մեծ զանգվածներ կտուժեն»․ Բենիամին Մաթևոսյան (տեսանյութ)

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանի կարծիքով, Հայաստանում կորոնավիրուսի համաճարակին հետեւելու է տնտեսական ճգնաժամը, որի հետեւանքները շատ ավելի լուրջ են լինելու երկրի համար, քան վիրուսի ազդեցությունը։

«Դեռևս փետրվարից ձայներ էին հնչում քաղաքական տարբեր ճամբարներից, տարբեր քաղաքական եւ հասարակական գործիչներ կոչ էին անում կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել ու կանխել համաճարակի ներթափանցումը երկիր, ինչպես նաև նախապատրաստել Հայաստանի տնտեսությունը հնարավոր շոկային ազդեցություններին։ Սակայն իշխանությունները ականջալուր չեղան, ավելին, սթափության կոչ անողներին անգամ ծաղրում էին, իսկ հիմա իրենք են ստիպված կոչ անում լուրջ վերաբերվել վիրուսին»,- նշեց քաղաքագետը։

Մաթեւոսյանի կարծիքով, փողոցից եկած իշխանությունները ճիշտ չգնահատեցին պահի լրջությունը եւ դրա հետեւանքով մենք ունեցանք կորոնավիրուսի լայն տարածում, իսկ կորոնավիրուսին հետեւող տնտեսական ճգնաժամը շատ լայն զանգվածների կհարվածի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը