Աշխարհ

06.04.2020 13:01


Մեքսիկայում կորոնավիրուսի պատճառով բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը կնվազեցվեն, պարգևավճարները կչեղարկվեն

Մեքսիկայում կորոնավիրուսի պատճառով բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը կնվազեցվեն, պարգևավճարները կչեղարկվեն

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտնել է, որ կառավարությունը նոր տեսակի կորոնավիրուսի ֆոնին հակաճգնաժամային միջոցառումների շարքում ծրագրել է նվազեցնել բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը: Այս մասին հայտնի է դառնում նախագահի՝ Twitter սոցկայքում հրապարակված ելույթից։

«Համաձայնության ենք եկել այն հարցում, որ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը նվազեցվեն, փոխտնօրենից սկսած մինչև հանրապետության նախագահին հասանելիք ամենամյա պարգևավճարները կչեղարկվեն»,-նշել է Լոպես Օբրադորը։

Նախագահը չի նշել, թե որքան ժամանակով են սառեցվելու վճարումներն ու չեղարկվելու պարգևավճարները՝ ընդգծելով, որ իր ընտրվելուց հետո կառավարության որդեգրած ազգային զարգացման ծրագիրը չի փոխվելու նավթի շուկայում ճգնաժամի և կորոնավիրուսի համավարակի հետևանքների պատճառով, և այն ուղղված է լինելու երկրում հասարակության ամենաաղքատ և առավել խոցելի խավերին։

Կառավարությունը ենթադրում է, որ սոցիալական և զարգացման ծրագրերի 2020 թվականի արդյունքներով երկրում 22 միլիոն շահառու կլինի։

Կենսաթոշակների, ուսանողների կրթաթոշակների և հաշմանդամության 4 ամսվա նպաստների վաղաժամ վճարումից բացի, տնտեսության զգալի մասի աշխատանքի փաստացի դադարեցման հետ կապված մոտակա ժամանակները վարկային աջակցություն կստանան մասնավոր անձինք, փոքր և ընտանեկան ձեռնարկությունները:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը