«Թող Փաշինյանը խաբար լինի` մեր օրը օր չի». կորոնավիրուսը գյուղացիներին շվարած է թողել (տեսանյութ)
Տանձուտում խոշոր հողամաս ունեցողները չեն կարողանում աշխատող գտնել, գյուղացիները բերքն իրացնելու խնդիր ունեն. այս ամենին գումարած` ոռոգման ջուր դեռ չունեն։
Արմավիրի մարզի Տանձուտ համայնքում կորոնավիրուսով վարակվելու դեպք չկա, սակայն այստեղ գյուղատնտեսական աշխատանքները դանդաղել են։ Տեղի բնակիչները շվարած են մնացել` ամբողջ ձմեռ միլիոններով վարկ են վերցրել, ջերմոցներ սարքել, ջեռուցել, միրգ–բանջարեղեն աճեցրել, ու հիմա գնորդ չկա։
Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանզիցս հորդորել է գյուղատնտեսական աշխատանքները չկանգնեցնել, սակայն գյուղացիները չգիտեն` վարուցանքո՞վ զբաղվեն, թե՞ իրենց վրա մնացած արկղերով բանջարեղենը փորձեն իրացնել։
Գյուղացիներն ասում են` թող պարոն Փաշինյանը խաբար լինի, որ գյուղացին հիմա նեղ վիճակում է` անգամ դաշտերում աշխատողներ չեն կարողանում գտնել։ Տեղաշարժման սահմանափակման պատճառով մարդիկ գյուղից գյուղ չեն գնում աշխատելու։
Տանձուտում խոշոր հողամաս ունեցողները չեն կարողանում աշխատող գտնել, գյուղացիները բերքն իրացնելու խնդիր ունեն. այս ամենին գումարած` ոռոգման ջուր դեռ չունեն։ Գյուղացիներն ասում են` ամեն տարի ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում արդեն ջուր էին ունենում, սակայն այս տարի դեռ առուների մաքրման աշխատանքներ էլ չեն կատարվել։
«Թող Փաշինյանը խաբար լինի` մեր օրը օր չի». կորոնավիրուսը գյուղացիներին շվարած է թողել (տեսանյութ)
Տանձուտում խոշոր հողամաս ունեցողները չեն կարողանում աշխատող գտնել, գյուղացիները բերքն իրացնելու խնդիր ունեն. այս ամենին գումարած` ոռոգման ջուր դեռ չունեն։
Արմավիրի մարզի Տանձուտ համայնքում կորոնավիրուսով վարակվելու դեպք չկա, սակայն այստեղ գյուղատնտեսական աշխատանքները դանդաղել են։ Տեղի բնակիչները շվարած են մնացել` ամբողջ ձմեռ միլիոններով վարկ են վերցրել, ջերմոցներ սարքել, ջեռուցել, միրգ–բանջարեղեն աճեցրել, ու հիմա գնորդ չկա։
Գյուղացիներն ասում են` թող պարոն Փաշինյանը խաբար լինի, որ գյուղացին հիմա նեղ վիճակում է` անգամ դաշտերում աշխատողներ չեն կարողանում գտնել։ Տեղաշարժման սահմանափակման պատճառով մարդիկ գյուղից գյուղ չեն գնում աշխատելու։
Տանձուտում խոշոր հողամաս ունեցողները չեն կարողանում աշխատող գտնել, գյուղացիները բերքն իրացնելու խնդիր ունեն. այս ամենին գումարած` ոռոգման ջուր դեռ չունեն։ Գյուղացիներն ասում են` ամեն տարի ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում արդեն ջուր էին ունենում, սակայն այս տարի դեռ առուների մաքրման աշխատանքներ էլ չեն կատարվել։
Մանրամասները՝ Sputnik Արմենիա-ում։