Աշխարհ

06.04.2020 11:45


Ֆրանսիական ակումբի` կորոնավիրուսով հիվանդ բժիշկն ինքնասպան է եղել. Le Parisien

Ֆրանսիական ակումբի` կորոնավիրուսով հիվանդ բժիշկն ինքնասպան է եղել. Le Parisien

Ֆրանսիական «Ռեյմս» ակումբի բժիշկը ինքնասպանություն է գործել, տեղեկացնում է Le Parisien-ը:

60-ամյա Բերնար Գոնսալեսը ինքնամեկուսացման մեջ էր գտնվում, քանի որ նրա մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել:

Նշվում է, որ Գոնսալեսը ինքնասպանությունից առաջ գրված նամակում բացատրել է իր այդ արարքի դրդապատճառները, սակայն, Ռեյմսի քաղաքապետը հրաժարվել է խոսել դրա բովանդակության մասին:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Ֆրանսիայում հասել է 90.000-ի:

Աղբյուրը՝ Armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը