Տնտեսական

06.04.2020 11:30


ՊԵԿ հայտարարությունը 2019թ․ ձեռք բերված, սակայն ՀՀ չներմուծված ավտոմեքենաների մաքսազարծման մասին

ՊԵԿ հայտարարությունը 2019թ․ ձեռք բերված, սակայն ՀՀ չներմուծված ավտոմեքենաների մաքսազարծման մասին

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ այն քաղաքացիները, ովքեր 2019թ.-ին ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն տարբեր պատճառներով չեն հասցրել ներմուծել Հայաստանի Հանրապետություն և մաքսազերծել 2019թ.-ին գործող դրույքաչափերով, պետք է դիմեն ՊԵԿ` [email protected] էլեկտրոնային հասցեով, մինչև ապրիլի 6-ը` ժամը 23:59:

Նշված էլեկտրոնային հասցեին պարտադիր պետք է ուղարկել հետևյալ տվյալները.

_ ավտոմեքենայի ձեռքբերման փաստաթղթեր,

_ ավտոմեքենայի VIN ծածկագիր (նույնականացման համար),

_ ավտոմեքենայի սեփականատիրոջ անուն, ազգանուն,

_ կոնտակտային հեռախոսահամար:

Ինչպես հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, խնդիրն ուսումնասիրվելու է միայն անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ ներկայացման դեպքում:

Տվյալները նշված ժամկետից հետո ներկայացնելու պարագայում բոլոր այդ դեպքերն այլևս չեն դիտարկվելու:

Կարևոր է ընդգծել, որ 2019թ.-ին գործող դրույքաչափերով մաքսազերծման հնարավորությունը դիտարկվելու է միայն ձախակողմյան ղեկով ավտոմեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը