Աշխարհ

06.04.2020 09:37


Բորիս Ջոնսոնը հոսպիտալացվել է, նրան թոքերի արհեստական օդափոխման սարքին կմիացնեն․ «ՌԻԱ Նովոստի»

Բորիս Ջոնսոնը հոսպիտալացվել է, նրան թոքերի արհեստական օդափոխման սարքին կմիացնեն․ «ՌԻԱ Նովոստի»

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին թոքերի արհեստական օդափոխման սարքին կմիացնեն: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային համակարգի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը։

«Ջոնսոնը շտապ հոսպիտալացվել է, նրան թոքերի արհեստական օդափոխության սարքին են միացնելու»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ Ջոնսոնին բուժող բժշկի հանձնարարականով տեղափոխել են հիվանդանոց։ Ըստ հաղորդման՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը շարունակում է բարձր ջերմություն ունենալ և հազում է։ Սակայն Դաունինգ սթրիթում հավաստիացրել են, որ Ջոնսոնը շարունակում է գլխավորել կառավարությունը և կապի մեջ է նախարարների կաբինետի հետ:

«Սա նախազգուշական քայլ է, քանի որ վարչապետը վիրուսի դրական թեստից տասն օր անց շարունակում է կորոնավիրուսի կայուն ախտանիշներ ունենալ»,-ասել է նրա մամուլի քարտուղարը:

Բորիս Ջոնսոնի՝ COVID-19-ով վարակվելու մասին հայտնի էր դարձել մարտի 27-ին։ Չնայած հիվանդությանը՝ նա շարունակում է ղեկավարել բրիտանական կառավարության աշխատանքը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 274 022 դեպք, 69 465-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 264 807 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 208 երկրում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը