Լրահոս

17.03.2011 11:58


Ռ. Թորոսյան. «Եվրահանձնաժողովի նախագահը ՀՀ վարչապետին հավանաբար շփոթել է Բելոռուսիայի կառավարության ղեկավարի հետ»

Եվրահանձնաժողովի նախագահ

Պարոն Բարոզոյին

Պատճենը` ԵՄ պատվիրակությանը Հայաստանում

Հարգելի  պարոն  նախագահ, մեր  երկրի  Վարչապետի  հետ հանդիպման  ժամանակ, հավանաբար, նրան շփոթել եք  Բելոռուսիայի  կառավարության  ղեկավարի  հետ, ասելով, որ  «…ժողովրդավարական բարեփոխումներն առաջ տանելու անհրաժեշտություն կա», քանի  որ, Հայաստանում  վաղուց  են  վայելում այդ  «ժողովրդավարության» լիակատար  հաստատման պտուղները…իհարկե, նաև, Եվրամիության  աջակցությամբ:

«Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտեի համակարգող Ռ. Թորոսյան

Հ.Գ. - Ձեր  խոսքն  այն  մասին, որ  ԵՄ  ֆինանսական և  տեխնիկական  աջակցություն  է  ցույց  տալիս  ընտրական  բարեփոխումներին /ի դեպ, այս  մասը  տեղ  չի  գտել  ՀՀ  Կառավարության  պաշտոնական  կայքի  համապատասխան  հաղորդագրության  մեջ/, ավելի քան, ծիծաղելի  է…Հավանաբար,  դա  ընտրական  «բարեփոխումների» այն  կիսատ-պռատ  և միակ  միջոցառման  մասին  է, որին  «Ընտրական  օրենսդրության  Համաժողով»  ճոռոք  անվանումն  է  տվել  և  մասնակցել ԵՄ  պատվիրակությունը  Հայաստանում:

Այս խորագրի վերջին նյութերը