Լրահոս

17.03.2011 11:48


Ադրբեջանը գերի ընկած երեք հայ զինվորներին երրորդ երկրի՞ն է հանձնել

Ադրբեջանը գերի ընկած երեք հայ զինվորներին երրորդ երկրի՞ն է հանձնել

Ինչպես հաղորդում է «ANS Press» գործակալությունը, Ադրբեջանի պետհանձնաժողովի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի քարտուղար Շահին Սայիլովը հայտնել է, թե Ադրբեջանում գերի ընկած երեք հայ զինվերները հանձնվել են երրորդ երկրին։

Նրա խոսքերով՝ 2009թ. գերեվարված հայ զինվորներ Հրանտ Մարկոսյանը, Ռաֆիկ Թևոսյանը և Վարդան Սարգսյանը, իբրև թե իրենց կամքով, ՄԱԿ–ի միջնորդությամբ վերջերս ուղարկվել են երրորդ երկիր։

Ընդգծենք նաև, որ չնայած Շահի Այիլովի հայտարարությանը՝ ոչ ոք չի կարող վաստահ լինել գերիներին երրորդ երկիր հանձնելու մասին տեղեկատվության հավաստիությանը, քանի որ չի նշվում, թե դա ո՞ր երկիրն է։

Հիշեցնենք, որ 2010թ. հոկտեմբերի 5-ին Ադրբեջանում մահացել էր հայ ռազմագերի Մանվել Սարիբեկյանը։ Ադրբեջանական կողմը փորձում էր դա ներկայացնել որպես ինքնասպանություն։ Սակայն Սարիբեկյանի դին Հայաստան տեղափոխելուց հետո, դատաբժշկական փորձագիտությունը հաստատել էր, որ հայ ռազմագերին ենթարկվել է կտտանքների։

Ի դեպ նշենք, որ Շահի Այիլովն ընդգծել էր, թե ներկա պահին Ադրբեջանում Հայաստանից 3 ռազմագերի և 6 քաղաքացիական անձ կա, իսկ Հայաստանում ՝ երկու ադրբեջանցի ռազմագերի՝ Ռոման Հուսեյնովն ու Անար Գաջիևը։

Հիշեցնենք, որ հայկական կողմն այսօր՝ ժամը 14:00-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի աջակցությամբ ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին կհանձնի ԼՂՀ տարածքում ձերբակալված՝ Ադրբեջանի Հանրապետության սահմանախախտ քաղաքացու:

Այս խորագրի վերջին նյութերը