Լրահոս

21.03.2009 14:11


Էմին Երիցյան. «Մայրաքաղաքներում ընդդիմադիրներն են հաղթում»

«Հայաստանի համայնքների ասոցիացիայի» նախագահ Էմին Երիցյանի կարծիքով, Երևանի քաղաքապետի ուղղակի կամ միջնորդավորված ընտրությունները շատ ավելի լավ տարբերակ էր, քան՝ նշանակովին։

-Մի բան է հաշվետու լինել մի անձնավորությանը, մեկ այլ բան՝ բնակչության ստվար զանգվածին,- ասում է Էմին Երիցյանը և ընդծում, որ սովորաբար բնակիչների կողմից ընտրվող չինովնիկները շատ ավելի լավ են աշխատում։

Էմին Երիցյանը նաև վստահ է, որ, անկախ այն բանից, թե ով կընտրվի, մայիսի 31-ի ընտրություններից հետո Երևանը շատ ավելի լավ տեսք ու որակ կստանա, քան նախկինում էր։ «Հայաստանի համայնքների ասոցիացիայի» նախագահը, նաև նշում է, որ սովորաբար խոշոր մայրաքաղաքների քաղաքապետ է ընտրվում ընդդիմադիր հայացքների տեր անձնավորությունը։

Այս խորագրի վերջին նյութերը