Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվել է շուրջ 600 զինծառայող
Ֆրանսիայում շուրջ 600 զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ռեգնում»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին: Նախարարն ընդգծել է, որ բանակի մարտունակությունը չի տուժել:
Նախարարությունն ուշադրությամբ հետևում է երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: Նախարարը նաև տեղեկացրել է, որ կորոնավիրուսից մահացել է երկրի զինված ուժերի քաղաքացիական աշխատակիցներից մեկը, որն աշխատում էր պաշտպանական ենթակառուցվածքների շինարարական համակարգում:
Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 82 հազար 165 է, մահացածներինը՝ 6 հազար 500-ից ավելի:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։
Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվել է շուրջ 600 զինծառայող
Ֆրանսիայում շուրջ 600 զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ռեգնում»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին: Նախարարն ընդգծել է, որ բանակի մարտունակությունը չի տուժել: