Աշխարհ

04.04.2020 17:21


Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացի է մահացել

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացի է մահացել

Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացի է մահացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը հաստատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Ռուսաստանում անցած 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 582 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 4731-ի:

Ռուսաստանում մեկ օրում մահացել է կորոնավիրուսով վարակված 9 մարդ, իսկ ապաքինվածների թիվը հասել է 333-ի:

Այս խորագրի վերջին նյութերը