Լրահոս

17.03.2011 11:14


Վրացիներն էլ են բողոքում Թեղուտից

Վրացիներն էլ են բողոքում Թեղուտից

«Կանաչ այլընտրանք» կազմակերպության ղեկավար Մանանա Կոչլաձեն հայտարարել է, որ Թեղուտի հանքավայրի շահագործումը վնաս է ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի շրջակա միջավայրի համար ևս։

Հանքը գտնվում է հայ-վրացական սահմանից ընդամենը 15 կմ հեռավորության վրա և վրացի բնապահպանները մտավախություն ունեն, որ թափոնները կլցվեն Դեբեդի մեջ, որը մտնում է Վրաստանի սահման և թափվում Խրամի գետի մեջ, հարակից տարածքներն էլ օգտագործման ենթակա չեն լինի տասնամյակների ընթացքում։

«Կանաչ այլընտրանք» կազմակերպությունը դիմել է Վրաստանի պատկան մարմիններին` ուսումնասիրել հայկական հանքավայրի շահագործումից առաջացող վտանգները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը