Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակման 582 նոր դեպք. ՌԻԱ Նովոստի
Ռուսաստանում անցած 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 582 նոր դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով հիվանդության տարածման դեմ պայքարի շտաբին:
Այս ցուցանիշը 19 դեպքով պակաս է նախորդ օրը արձանագրված դեպքերի համեմատ: Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 4731-ի:
Նոր դեպքերը ֆիքսվել են 32 ռեգիոնում, ամենաշատը արձանագրվել են Մոսկվայում: Միևնույն ժամանակ 67 պացիենտ բարձր է 65 տարեկանից, իսկ 14-ը երեխաներ են:
Ռուսաստանում մեկ օրում մահացել է կորոնավիրուսով վարակված 9 մարդ, իսկ ապաքինվածների թիվը հասել է 333-ի: