Լրահոս

16.03.2011 23:55


Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին ընդունել է Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ) և Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա): Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող տարբեր հարցեր: Երկուստեք նշվել է, որ հակամարտության կարգավորման ուժային տարբերակը անընդունելի է և հղի է անկանխատեսելի հետևանքներով: Նախագահ Սահակյանը ողջունել է զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի բացահայտման մեխանիզմերի մշակման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պատրաստակամությունը` ընդգծելով, որ կիրառման դեպքում դրանք լուրջ դերակատարություն կարող են ունենալ կայունության և խաղաղության պահպանման գործում: Բակո Սահակյանը մեկ անգամ ևս միջնորդների ուշադրությունը հրավիրել է Բաքվի ապակառուցողական դիքորոշման վրա և կոչ արել օգտագործել բոլոր հնարավոր միջոցները այն փոխելու ուղղությամբ: Նախագահ Սահակյանի խոսքով, եթե դա տեղի չունենա, ապա անհնարին կլինի ակնկալել որևէ դրական տեղաշարժ հակամարտության կարգավորման գործում: Հանդիպմանը ներկա էն եղել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը