Լրահոս

17.03.2011 10:15


Էրզրումի դատարանի որոշմամբ՝ կապամոնտաժվի հայ–թուրքական բարեկամությանը նվիրված հուշարձանը

Էրզրումի դատարանի որոշմամբ՝ կապամոնտաժվի հայ–թուրքական բարեկամությանը նվիրված հուշարձանը

CNNTurk–ի փոխանցմաբ  Էրզրումի վարչական դատարանը բավարարել է Կարսի քաղաքապետարանի՝ Կարսում տեղադրված հայ–թուրքական բարեկամությանը նվիրված Խաղաղության և մարդասիրության կոթողի ապամոնտաժումը հետաձգելու որոշման դեմ ներկայացրած բողոքը։ Ավելի վաղ նույն դատարանը, բավարարել էր հուշարձանի քանդակագործի հայցը՝ որոշելով հետաձգել կոթողի ապամոնտաժման աշխատանքները։ Որոշումն այդ  բողոքարկեց Կարսի քաղաքապետարանը։

Հիշեցնենք, որ Հունվարին Կարս կատարած այցի ընթացքում Թուրչքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «անճոռնի» էր բնութագրել հայ-թուրքական բարեկամությանը նվիրված հուշարձանը և կարգադրել անհապաղ քանդել այն։ Իսկ Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն, անդրադառնալով հուշարձանի ապամոնտաժման թեմային, հայտարարել էր, որ Էրդողանի կողմից անճոռնի բնութագրված այդ կոթողն ապամոնտաժելու որոշումը կայացվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խնդրանքով: Ըստ նրա` այդ խնդրանքն ի կատար է ածվում, քանի որ նավթի ու բնական գազի տեսանկյունից կախվածություն կա Ադրբեջանից:

Այս խորագրի վերջին նյութերը