Գլխավոր դատախազությունը զննել է Սամսոն Խաչատրյանի գործողությունները պատկերող տեսաերիզը
ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
«ՀՀ գլխավոր դատախազությունը, հարգելով հանրության բազմակողմանի և ստուգված տեղեկատվություն ստանալու իրավունքը և նկատի ունենալով վերջին օրերին հասարակական լայն արձագանք ստացած Ս. Խաչատրյանին` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով առաջադրված մեղադրանքի և կալանավորման վերաբերյալ լուրերը, լրացուցիչ տեղեկացնում է, որ նախաքննության ընթացքում զննության է ենթարկվել նաև ԳԱԼԱ հեռուստաընկերության համացանցում տեղադրված տեսաերիզը, որտեղ պատկերված Ս. Խաչատրյանի գործողությունները հանդիսանում են նրան առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցներից ընդամենը մեկը:
Ս. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունը իրականացնում է ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության` Երևան քաղաքի Կենտրոնականի քննչական բաժինը
Տես տեսանյութը. http://www.genproc.am/am/204/49/»:
Գլխավոր դատախազությունը զննել է Սամսոն Խաչատրյանի գործողությունները պատկերող տեսաերիզը