Իտալիայում կորոնավիրուսի հետ կապված դժբախտ դեպք է պատահել, գրում է «Ռեգիոն online»-ը՝ մանրամասնելով, որ 28-ամյա երիտասարդը, վախենալով վարակվելուց, խեղդել է ընկերուհուն:
Բուժեղբայր աշխատող երիտասարդն իր 27-ամյա սիրելի աղջկա մոտ կորոնավիրուսի վարակ է կասկածել, քանի որ աղջիկը նույնպես աշխատում էր Սիցիլիայի հիվանդանոցում և շփվել էր վարակված մարդկանց հետ: Վախենալով վարակվելուց՝ տղամարդը կորցրել է ինքնատիրապետումը և խեղդել աղջկան: Տեղի ունեցածից հետո նա փորձել է ինքնասպանություն գործել, բայց մինչ այդ ոստիկանություն է զանգահարել: Իրավապահներն անմիջապես ժամանել են և բուժեղբորն ուղարկել հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել:
Մինչ կորոնավիրուսի համաճարակի սկսվելը զույգը ջերմ հարաբերություններ էր ունեցել, նրանք հաճախ էին միասին լուսանկարներ հրապարակում սոցցանցերում:
Վերջին տվյալներով՝ Իտալիայում կորոնավիրուսով վարակվման դեպքերի քանակը հասել է 115 242-ի, մահացել է 13 915 մարդ, 18 278-ն առողջացել է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 016 258 դեպք, 53 235-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 213 081 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:
Իտալիայում բուժեղբայրը կորոնավիրուսով վարակվելու վախից խեղդել է սիրած աղջկան. «Ռեգիոն online»

Աղբյուրը՝ Tert.am