2011 թ. մարտի 21-ից ապրիլի 28-ը տեղի կունենա «Թատրոն-X» 4-րդ հանրապետական փառատոնը՝ ՀՀ և ԼՂՀ 31 թատրոնների ու թատերախմբերի մասնակցությամբ։
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա մարտի 21-ին Å. 17.00, Հր.Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոնում։
Ընդունված ձևաչափի համաձայն՝ յուրաքանչյուր ներկայացումից հետո տեղի կունենան հանրային քննարկումներ։
Փառատոնի կարգախոսն է՝ «Մշակութային միասնություն, բանավեճի փառատոն»։
Ապրիլի 28-ին ժ. 18.00-ին Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենան փառատոնի հանդիսավոր փակման և մրցանակների բաշխման արարողությունները։
Փառատոնը լավագույնս կարտացոլի նախորդ տարվա բեմական ձեռքբերումները, քանի որ Երևանից բացի, ընդգրկված են բոլոր այն մարզերը, որտեղ գոյություն ունի թատերական կյանք: Այս տարի, Շուշիի Նարեկացի արվեստի կենտրոնի թատերախմբից բացի, մասնակցում է նաև Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվ. դրամատիկական թատրոնը:
Կմեկնարկի «Թատրոն-X» 4-րդ հանրապետական փառատոնը

Փառատոնի նախագահ` Արա Խզմալյան
Գեղարվեստական ղեկավար` Ռուբեն Բաբայան