Արտասահմանում կորոնավիրուսից մահացած Թուրքիայի քաղաքացիների թիվը հասել է 124-ի. ermenihaber
Արտերկրում նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով մահացած Թուրքիայի քաղաքացիների թիվը հասել է 124-ի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Չավուշօղլուն տեղեկացրել է նաև, որ մինչ այժմ 17 տարբեր երկրներից հատուկ չվերթներով հայրենիք է տեղափոխվել Թուրքիայի 5228 քաղաքացի՝ ավելացնելով, որ հայրենիք երկիր տեղափոխվելու ցանկություն ունեցող քաղաքացիները կարող են դիմել այլ երկրներում գտնվող իրեց դիվանագիտական ներկայացուցչություններ:
Ըստ Թուրքիայի արտգործնախարարի՝ ապրիլի 3-ին իրենց հայրենիք կուղարկվեն նաև չվերթների չեղարկման ու սահմանների փակման հետևանքով Թուրքիայում մնացած Ալժիրի 1700 քաղաքացիները:
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18135-ի, վիրուսից մահացածների թիվը՝ 356-ի: Ապաքինվել է 82 հիվանդ:

Աղբյուրը՝ ermenihaber.am