Աշխարհ

03.04.2020 11:52


Անկարայում 3 երկրաշարժ է գրանցվել

Անկարայում 3 երկրաշարժ է գրանցվել

Անկարայի Չուբուք շրջանում ապրիլի 2-ի գիշերը իրարահաջորդ 3 երկրաշարժ է տեղի ունեցել, որոնք Ռիխտերի սանդղակով գնահատվել են 3․8, 3․1 և 2․7 բալ։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` 3․8 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժը գրանցվել է ժամը 23։23-ին և էպիկենտրոնը գտնվել է 6․97 կմ խորության վրա։

Երկրորդ 3․1 մագնիտուդ ուժ ունեցող երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 23։44, իսկ մյուսը՝ 23։53-ին (2.7 մագնիտուդ ուժգնությամբ)։

Երկրաշարժերը զգացվել են նաև Չուբուքին հարակից Չանքըրըի, Քարաբյուքի, Քըրըքքալեի և Քասթամոնուի շրջաններում։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը