Աշխարհ

03.04.2020 11:40


Չեխիայում նախարարները տուգանվել են դիմակներ չկրելու համար. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ

Չեխիայում նախարարները տուգանվել են դիմակներ չկրելու համար. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ

Չեխիայի իշխող կոալիցիայի անդամ սոցիալ-դեմոկտարատական կուսակցության ներկայացուցիչները տեսաբրիֆինգ են անցկացրել առանց դիմակների: Դրա համար նրանք վճարել են տուգանք 10 հազար կրոն (400 ԱՄՆ դոլար): Պետության կողմից սահմանված կարանտինի կանոնների համաձայն բոլոր քաղաքացիները, ովքեր տանը չեն, պարտավոր են դիմակներ կրել: Այդ պահանջը չկատարելու դեպքում ոստիկանությունը կարող է տուգանել 10 հազար կրոնի չափով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տեսաբրիֆինգին ներկա լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե ինչու են սոցիալ-դեմոկարատական կուսակցության նախարարներն առանց դիմակների: Ներքին գործերի նախարար Յան Գամաչեկը նշել է, որ չի պատրաստվում արդարանալ, դա իր կողմից սխալ է եղել, կանոնները գործում են բոլորի համար: Նա «Թվիթեր»-ում տեղեկացրել է, որ 10 հազար կրոն կփոխանցի հիվանդանոցներից մեկին:

Իր հերթին բրիֆինգի հաջորդ մասնակիցը՝ աշխատանքի նախարար Յանա Մալաչովան «Թվիթեր»-ում ներողություն է խնդրել իր և իր ամուսնու կողմից, ով արտաքին գործերի նախարարի տեղակալն է, և տեղեկացրել է, որ արդեն 20 հազար կրոն են փոխանցել հասարակական կազմակերպություններից մեկին:

Չեխիայում, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, մարտի 12-ից գործում է արտակարգ դրության ռեժիմ: Կառավարությունը տեղեկացրել էր, որ մտադիր է այն երկարաձգել մինչև մայիսի 11-ը: Այդ առաջարկը խորհրդարանը դեռ պետք է քննարկի ապրիլի 7-ին:

Այս խորագրի վերջին նյութերը