Լրահոս

16.03.2011 18:05


Ս. Բեռլուսկոնի. «Այդ քանակի սեռական կապերի համար ես ծեր եմ...»

Ռուսական «rbk.ru» կայքի փոխանցմամբ՝ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ընդդիմադիր թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե շատ ծեր է այն քանակի սեռական կապերի համար, որոնք իտալացի քննիչները իրեն են վերագրում։

–Չնայած ես շարունակում եմ մի փոքր անհնազանդ մնալ, սակայն իմ տարիքում երկու ամսվա մեջ 33 աղջիկը չափազանց շատ է։ Այդքանը շատ է նույնիսկ 30–ամյա տղամարդու համար,–ասել է Բեռլուսկոնին։

Իտալացի քննիչները Բեռլուսկոնիին մեղադրում են, թե օգտվել է երիտասարդ մարոկկոուհի սեռական ծառայություններից և իր ազդեցությունն օգտագործել է այդ կապը թաքցնելու համար։ Դատախազությունը դատարան է ուղարկել 33 աղջիկների անուններ, որոնք, ըստ տվյալների, մասնակցել են Բեռլուսկոնիի վիլլայում տեղի ունեցած կասկածելի երեկույթներին։

Իտալիայի 74–ամյա վարչապետը խոստացել է մասնակցել դատական բոլոր լսումներին։ Դատական գործընթացը, որտեղ Բեռլուսկոնին կփորձի ապացուցել, թե անչափահաս մարմնավաճառուհիների ծառայություններից չի օգտվել, կսկսվի 2011թ. ապրիլի 6–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը