Աշխարհ

02.04.2020 20:21


Ադրբեջանում ԱԻՆ և ՊՍԾ ուժերը ներգրավվել են կարանտինային ռեժիմի պահպանմանը

Ադրբեջանում ԱԻՆ և ՊՍԾ ուժերը ներգրավվել են կարանտինային ռեժիմի պահպանմանը

Ադրբեջանում այսուհետ կարանտինային ռեժիմի պահպանմանը ոստիկանական ուժերից բացի հետևելու են նաև արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) և պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) մի խումբ զինծառայողներ:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Ռեփորթ» լրատվակայքը:

Հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխարգելելու նպատակով Ադրբեջանում մարտի 31-ի ժամը 00։00-ից մինչև ապրիլի 20-ը 00։00-ն հայտարարվել է խիստ կարանտինային ռեժիմ, մարդկանց արգելվել է դուրս գալ փողոց։ Այս պահին, պաշտոնական տվյալներով, երկրում ակտիվ վարակակիրների թիվը 328 է, ևս 26 մարդ ապաքինվել է, 5-ը՝ մահացել:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Ադրբեջանում հետաձգվել են նաև գարնանային զորակոչն ու զորացրումը:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը