Աշխարհ

02.04.2020 17:11


Վրաստանում նոր հիվանդների վարակի աղբյուրները կապված են Հայաստանի և Ֆրանսիայի հետ․ Էզուգբայա

Վրաստանում նոր հիվանդների վարակի աղբյուրները կապված են Հայաստանի և Ֆրանսիայի հետ․ Էզուգբայա

Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով, կլինիկայում ընդունված նոր հիվանդների վարակի աղբյուրները կապված են Հայաստանի և Ֆրանսիայի հետ:

Էզուգբայայի խոսքով, այս պահին կլինիկայում կորոնավիրուսով վարակված 36 պացիենտ կա:

«Մեկ դեպքը Հայաստանից է եկել: Երկու դեպք Ֆրանսիայից, իսկ չորրորդի սկզբնաղբյուրն առայժմ հաստատված չէ»,- հայտարարել է Էզուգբայան:

Վերջինս նաև հայտարարել է, որ 3 ծանր վիճակով պացիենտների վիճակը կայունացել է:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը